Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով ժամանակավորապես փակ է․ կան կուտակված մեքենաներ


13:46 , 18 մարտ, 2020

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաներին հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։