20:21 , 15 հուլիս, 2013Վերջապես մեր հանրային տրանսպորտի վարորդները նորմալ հագնված են սանրված, կոկին՝ սպիտակ վերնաշապիկով ու փողկապով: Բայց չգիտես ինչի միայն նոր ավտոբուսների վարորդները: Ինչ է եթե ավտոբուսը, երթուղայինը կամ տաքսին այնքան էլ թարմ չէ կարելի է լինել չլողացած, կեղտոտ հագուստով ու հոտավետ: Ընդհանրապես այդ կուլտուրան գրեթե բոլոր քիչ թե շատ նորմալ երկրներում արդեն կա, վարորդները լինում են կոկիկ: Տոկիոյում նույնիսկ բոլոր տաքսու վարորդները ֆրակատիպ հագուստով էին, սպիտակ ձեռնոցներով /այնտեղ հանրային տրանսպորտը միայն մետրոյի և գնացքի տեսքով է/: Այս պահին չգտա հենց վարորդի լուսանկարները, բայց տաքսունը` խնդրեմ :)
