Այսօր՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը` հեռավար ուսուցման մասին


10:06 , 18 մարտ, 2020

Այսօր` մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ասուլիսը` հեռավար ուսուցման մասին:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղելու Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: