Դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում. «Հրապարակ»


09:56 , 18 մարտ, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Արմավիր» ՔԿՀ-ից ահազանգ ստացանք, որ դատապարտյալների շրջանում բունտ է հասունանում․ պատճառը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ծանրոցների, հանձնուքների արգելքն է, որոնցով դատապարտյալները ստանում էին հատկապես ծխախոտ:

Նրանք ասում էին, որ ծխախոտն իրենց համար ավելի առաջնային նշանակություն ունի, քան սնունդը, եւ խնդրում էին, որ միջոցներ գտնեն՝ իրենց դա հասցնելու համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18.03.20թ. համարում։