Պարզվել է գետն ընկած երեխայի ինքնությունը


20:35 , 15 հուլիս, 2013

Hayeli.am-ը գրում է.

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է այսօր՝ հուլիսի 15-ին Եղեգիս գետում խեղդված երեխայի ինքնությունը:

 ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Վայոց Ձորի մարզում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 15-ամյա Կարեն Տիգրանյանի դին: