Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների շուրջ քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին


03:30 , 18 մարտ, 2020

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսական քվեարկությունն ապրիլի 22-ին անցկացնելու մասին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում: Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը հայտարարել է, որ հրամանագիրը չի սահմանափակվում տվյալ ամսաթվով, այնպես որ քվեարկությունը հնարավոր կլինի հետաձգել, եթե իրավիճակը դա պահանջի: Պուտինի խոսքով՝ քաղաքացիների առողջությունն ամեն ինչից վեր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։