Apple-ը մտադիր է 2 նոր բյուջետային iPhone թողարկել


07:41 , 18 մարտ, 2020

Ամերիկյան Apple ընկերությունը միանգամից երկու բյուջետային iPhone կթողարկի: Այս մասին տվյալներ են հաղորդում 9to5mac կայքի վերլուծաբանները:

Ըստ մասնագետները ստացած տեղեկությունների՝ նորագույն գաջեթները կանվանվեն iPhone 9 և 9 Plus, որոնք կգան փոխարինելու 2017-ին թողարկված iPhone 8 և 8 Plus մոդելներին:

Աղբյուրի տվյալներով՝ iOS 14 օպերացիոն համակարգի մասին տվյալներում նշվում է երկու նոր սմարթֆոնների մասին՝ 4.7 և 5.5 դյույմ էկրաններով:

Նշվում է, որ երկու սմարթֆոններն էլ կհամալրվեն IPS էկրանով, Home ստեղնով՝ Touch ID գործառույթով, ինչպես նաև Apple Pay-ի հնարավորությամբ: Գաջեթները կզինվեն Apple A13 Bionic պրոցեսորով, որը տեղադրված է iPhone 11 շարքի սմարթֆոններում:

Գաջեթները կարող են ներկայացվել մինչև ամսվա վերջ կամ iOS 13.4 օպերացիոն համակարգի թողարկումից հետո: