«Արդեն քանի օր է՝ «Հեղափոխության պահապաններ» ահաբեկչական խմբավորման ուշադրության ու գրոհների կենտրոնում եմ հայտնվել». Գևորգ Գորգիսյան (Photo)


01:31 , 18 մարտ, 2020

Արդեն քանի օր է՝ «Հեղափոխության պահապաններ» ահաբեկչական խմբավորման և նրանց հարյուրավոր ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի ու հետևորդների ուշադրության ու գրոհների կենտրոնում եմ հայտնվել:
Այս խմբավորումն առիթը բաց չի թողնում վիրավորական և զրպարտող հրապարակումներ անելու իմ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործընկերներիս մասին: Գործը հասել է այնտեղ, որ նույնիսկ հաղորդագրություններ են ուղարկում և խորհուրդ տալիս, որ «տեղս հանգիստ նստեմ, լուռ մնամ, թե չէ, պատասխան եմ տալու»:

«ՀՆ»-ն ջանք, եռանդ, ֆեյքեր ու միջոցներ չի խնայում՝ ստահոդ լուրեր տարածելու համար:
Հետաքրքիր է իմանալ նրանց ֆինանսավորման աղբյուրները: Կարծում եմ, որ դա պետք է հետաքրքրի ԱԱԾ-ին և ոստիկանությանը:

Հիշեցնեմ, որ ես դեռ փետրվարի 24-ին էի դիմել ԱԱԾ՝ «Արմենիա» էջում կատարվող հրապարակումների վերաբերյալ՝ համաձայն վարչապետի 2019թ. ապրիլի 4-ի հանձնարարականի՝ հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հեղափոխության դրոշի տակ հանդես եկող ֆեյքերին:
Հույս ունեմ, որ այս տիպի հրապարակումների հեղինակներն ու խմբավորումներն իսկապես պատասխանատվության կենթարկեն պատկան մարմինների կողմից, հակառակ դեպքում դա բազմաթիվ այլ հարցեր կառաջացնի:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia