Հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը. Ավինյան


23:40 , 17 մարտ, 2020

Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր #ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։

Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ:

Կապահովի նաև հանրային #տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանումը և երթուղի դուրս եկող վարորդների ամենօրյա զննությունը՝ վարակի ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով: