Պաշտոնական․ Ռոլան Գարոսը հետաձգվեց․ այն կկայանա աշնանը


20:52 , 17 մարտ, 2020

Armsport.am-ը գրում է.

Կորոնավիրուսի տարածման պատճառով համաշխարհային սպորտը շարունակում է տուժել։ Քիչ առաջ որոշում է կայացվել թենիսի Մեծ սաղավարտի տարվա երկրորդ մրցաշարի՝ Ֆրանսիայի բաց առաջնության վերաբերյալ։

Եվ այսպես, Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիան որոշել է հետաձգել Ռոլան Գարոսը և անցկացնել 2020 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 4-ը։ Մրցաշարը նախատեսված էր մայիսի 24-ից հունիսի 7-ը, սակայն չի կայանա այդ օրերին Եվրոպայի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածման պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ