Դենիել Ռեդքլիֆը հայտարարել է, որ Հարրի Փոթերն իրեն հարբեցող է դարձրել


20:00 , 17 մարտ, 2020

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը գտնում է, որ Հարրի Փոթերի դերն իրեն հարբեցող է դարձրել: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Դերասանը նշել է, որ մարդկանց հետաքրքիր էր, եթե նա ինչ որ մի տեղ հարբում էր:

«Չէ՞ որ դա ուղղակի ինչ-որ հարբեցող չէր, այլ «Օյ, տեսեք, Հարրի Փոթերը բարում խմում է բաժակը բաժակի ետեւից»,- կիսվել է Ռեդքլիֆը:

Նա պատմել է, որ կախարդի դերից հետո մարդիկ նրա նկատմամբ «քամահրական» հետաքրքրություն ունեին:

Դերասանը խոստովանել է, որ դրա հետեւանքով նա «ավելի ու ավելի շատ է սկսել խմել եւ հարբել» եւ շարունակում էր անել «այդպես շատ տարիներ»:

«Փոթերի» գլխավոր դերակատարը պնդում է, որ ալկոհոլի նկատմամբ հակումը «խուճապ էր», քանի որ ինքը չէր պատկերացնում, թե «ինչ պետք է անի հետո»:

«Առանց ալկոհոլի ինձ հարմարավետ չէի զգում»,- ավելացրել է Ռեդքլիֆը:

Նա նաեւ նշել է, որ 2010 թվականին իրեն այնուամենայնիվ հաջողվեց թողնել խմելը ընկերների օգնության շնորհիվ