«Ցուցում եմ տվել 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ». Տիգրան Ավինյան


19:26 , 17 մարտ, 2020

Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ, մասնավորապես՝

կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց,

ներկայացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։

Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ: