Գավառի բնակչի թեստը բացասական է. Գեղարքունիքում կորոնավիրուս չկա


14:44 , 17 մարտ, 2020
aysor.am-ը գրում է․

Գավառի բնակիչը անցել է կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվել է բացասական արդյունք, հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։

Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ», - նշել է նա։