19:29 , 15 հուլիս, 2013
Երբ Նախիջևանում սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ մտածեցի, որ դրանք հետին թվով կներկայացնեն որպես պատասխան (որովհետև զորավարժությունը մեկ օրվա բան չէ, որ անմիջապես պլանավորվեր ու իրականացվեր) գլխավոր դատախազի «հայրենասիրական» հակաթուրքական պոռթկմանը: Եվ իսկապես դա չուշացավ, ինչին բնականաբար դատախազը պատասխան չտվեց, ենթադրաբար պատասխան չի տա նաև ԱԳՆ-ն: Ասվածի լույսի ներքո անհասկանալի է դառնում ընդհանրապես այդ պոռթկման իմաստը. ուժ ունես՝ պահանջի, չունես՝ տեղդ սթրվի ու լավագույն դեպքում հավաքի այդ ուժը: