Սահմանադրական կարգի տապալման մասին. մաս 1-ին


13:17 , 17 մարտ, 2020

Հասարակություններում կայունություն և անվտանգություն պահպանելու նպատակով կապիտալիստները հովանավորել են սիրո, համերաշխության ու խաղաղասիրության ծրագրեր: Բազմակարծությունը, պառլամենտարիզմը, դեմոկրատիան ընդամենը այդ կայունությունը պահելու գործիքներ են: Հենց այդ կայունությունը պահելու համար են նրանք փորձել հասարակության մեջ ինտեգրել մարգինալներին, բոլոր նրանց, ովքեր դուրս էին մնում հիմնական հոսքից ու ռադիկալանալու վտանգ էին պարունակում, բնածին ստորադասությունից նեղվող կնանիք, մշակութային թերարժեքություն ունեցող ազգեր ու ցեղեր, հոգեկան շեղումներից տառապող գեյեր ու տրանսեր և բոլոր տեսակի փոքրամասնություններն առհասարակ: Նպատակն այն էր, որ այդ բոլոր խմբերի կյանքում բնական ճանապարհով ծագող լարվածությունը մեղմվի: Թույլը պիտի իրեն թույլ չզգար, որ հանկարծ մի ախմախ քայլի չգնար կամ չդառնար հակառակորդի ձեռքում գործիք: Ռադիկալությունը մեղմելու համար այդ բոլոր խմբերին «տեղ» էին տալիս: Շինծու, չարժանացած արժանապատվություն, այսինքն՝ հպարտություն էին շնորհում, որ դրանով օժտված մարդը հակված չլինի ծայրահեղության: Կանանց ասում էին, որ իրենք հավասարազոր են ու դրա վրա փող էին ծախսում, գեյերին ասում էին, որ իրենք հոգեկան հիվանդ չեն, աղքատներին ասում էին, որ իրենք շանսեր ունեն հարստանալու ու այդպես շարունակ: Տասնամյակներ շարունակվող այս քարոզը բերեց նրան, որ մարդկանց լայն շերտեր մնացին էդ քարոզի տակ: Կեղծ, գիտական որևէ հիմնավորում չունեցող թեզերն աստիճանաբար դարձան մեյնստրիմ: Փոքրամասնություններին գոհացնելու ու չեզոքացնելու նպատակով ստեղծված քարոզչական մեքենան հնարավոր դարձրեց ճշտի փոխարինումը հաճոյախոսությամբ՝ ստով:

Այս ալիքի վրա հասարակությունները սկսեցին փոխվել, ու ստեղծվեց մի իրավիճակ, երբ աշխարհի առաջադեմ երկրներում հասարակության մեծամասնությունը դարձավ կեղծ տրամաբանության և, ըստ այդմ, կեղծ բարոյականության կրող: Ու սկսեցին որոշումներ կայացնել դրա հիման վրա և, ըստ այդմ, կործանվել: Թեպետ անպիտան պոպուլիստներն ամենուր նոր են ի հայտ գալիս, իրականում նրանց ընտրող հասարակություններն արդեն վաղուց էին կործանվել, շատերն, օրինակ, հասել էին ծնելիության անվերականգնելի մակարդակի: Իտալիան դրա վառ ապացույցն է: Էլ չասեմ, որ Անգլիայում վերջին տասը տարում հիսունապատկվել է այն ծնողների քանակը, ովքեր որոշում են իրենց ԵՐԵԽԱՆԵՐԻ սեռը փոխել: Պետությունն էլ բժիշկներին օրենքով պարտադրում է ծնողի այդ պահանջը բավարարել, որովհետև չի կարելի ասել․ «Հո դու անասուն չես, արա´, 3 տարեկան էրեխու սեռը փոխելը ո՞րս ա»: Էդ անասուն ծնողը չպիտի լսի իր անասուն լինելու մասին, որովհետև դա իրեն կռադիկալացնի, կզրկի կեղծ արժանապատվությունից, դուրս կմղի մատրիցայից: Իսկ թե ի՞նչ է անելու պետությունը սեռափոխ անասունների փոխարեն ներգաղթած մահմեդականների հետ, խոշոր կապիտալը դեռ չի որոշել: Չի կարում որոշի, որովհետև ինչ էլ որոշի, կապիտալին վնաս է... Անասուն դարձած սեփական քաղաքացուն կրթելը կնշանակի իրական հեղափոխական պատրաստել, իսկ մահմեդականին... Դե, ստեղ սաղ պարզ ա:

Ահա այսպես է տապալվում վերջին հազար տարվա ընթացքում շատ հմտորեն կերտվող կապիտալիստական սահմանադրական կարգը: Կապիտալը բուծեց դեբիլների, դեբիլներին սարքեց հպարտ, հպարտ դեբիլները դարձան մեծամասնություն ու հասան իշխանության և սկսեցին տապալել իրենց համար սահմանած կարգը: