Եկել է ժամանակը բարձրացնելու Հայաստանում ռուսական ռազմաբազա ունենալու նպատակահարմարության հարցը


19:18 , 15 հուլիս, 2013

Կարծում եմ եկել է ժամանակը որ մեր իշխանությունները և հասարակությունը բարձրացնեն ռուսական ռազմաբազայի Հայաստանում տեղակայվելու նպատակահարմարության հարցը: Չէ , չկարծեք թե դա կապ ունի մեր վրա թանկով գազ վաճարելու իսկ ազերների վրա էժանով զենք վաճարելու փաստի հետ: Որը նրանք զուտ բիզնես անվանեցին , սա նույնպես զուտ բիզնեսային է : Համոզված եմ ՆԱՏՈ-ի զորքերը պատրաստ են բավականին բարցր գին վճարել Հայաստանում ռազմական հենակետ ունենալու համար: Չգիտես թե ինչու Հայ ազգայնականների թշնամանքը ուղղված է պարսիկների ուղղությամբ, որոնք իդեպ ազերներին հակարակորդ են համարում զենք չեն ծախում ու մեր երկիր գալիս են գումար թողնելու: Ել չեմ ասում , որ գենետիկորեն ել մենք գրեթե չենք տարբերվում պարսիկներից : Հաա, հա գիտեմ... հիմա մի երկու խելացի կփորձի ինձ բացատրել ռուսների դերը մեր երկրի անվտանգության հարցում: Ուղղակի այդ "անվտանգությունը" արդեն շուտվանից վերածել է Հայաստանը Ռուսաստանի մի մարզի: Չեմ կարծում , որ մենք անկախանում էինք , որ Ռուսաստանը մեր անվտանգությունը ապահովի: Ու պատմության ընթացքում հաղթել ենք մենք միայն, երբ մենք մեր մեջ համախմբվել ենք: