Ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա Գեղամ Գևորգյանի և Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը


09:41 , 17 մարտ, 2020

Այսօր` մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի և առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղելու Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: