01:45 , 17 մարտ, 2020ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսային համաճարակը կարող է տևել մինչև հուլիս-օգոստոս, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նախագահը նման ժամկետ է նշել այն դեպքում, եթե երկրում ակտիվորեն պայքար տարվի կորոնավիրուսի դեմ:
«Միգուցե և ավելի երկար»,- ամփոփել է Թրամփը:
2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի նոր տեսակի բռնկումը հայտարարեց պանդեմիա: