«Մենք տանն ենք վերջապես, աշխարհի ամենանեապոլից էն կողմ կա մենակ մի բան, ու դա տունն ա». Իտալիայից վերադարձած մեր հայրենակցի հուզիչ գրառումը


00:39 , 17 մարտ, 2020

Ինչ-որ մեկը մտածում էր առավոտյան` ինչ դնեմ էս երեխեքի առաջին ուտելիքի մեջ էս կինոյից հետո, ու թեթև ժպիտով տոպրակը դասավորում՝ մանտրայի պես քթի տակ կրկնելով՝ պանիր, թարխուն, լավաշ, պանիր, թարխուն, լավաշ․․․

Մի հատ մեծ սեր քեզ, ինչ-որ մեկ, թարխուն, որը կարողացավ հասկացնել էն, ինչ չէին կարացել անել արագ-արագ ինքնաթիռից ուղիղ ավտոբուս նստելը, լիքը կոմբինիզոններով մարդիկ, ջերմաչափումների շարանը, կարծեմ, 11 ոստիկանական և շտապ օգնության մեքենաներից կազմված կորտեժը ու ճանապարհին ծագած միլիոն խնդիրներն ու խնդիրիկները, հասկացնել էն, որ մենք տանն ենք վերջապես, ու որ աշխարհի ամենանեապոլից են կողմ կա մենակ մի բան, ու դա տունն ա։

Շատ կարևոր ա ստեղ ասել մի հատ ամպի չափ շնորհակալություն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia ու Ambasciata dArmenia in Italia Իտալիայում Հայաստանի դեսպանություն, ինչ-որ անհավանական զգացումի համար, որ մեջքիդ հետևը երկիր ա կանգնած, երբ քեզ անընդհատ զանգում են՝ հասկանալու՝ ոնց են օգնելու, բոլոր ուշ ժամերին գրած մեյլերին մի ժամվա մեջ պատասխանում, ամենահուզիչը` պատրաստում իդեալական փաթեթիկներ սիրուն պայուսակների մեջ, մասկաներով, ձեռնոցներով, ուտելիքով (որը, ի դեպ, չէր կարելի ուտել ինքնաթիռում անվտանգությունից ելնելով և պատրաստված էր զուտ թռչելուց առաջ ուտելու համար), երբ լրիվ, լրիվ, լրիվ դատարկ Հռոմի օդանավակայանում տեսնում ես, որ բոլոր թռիչքները չեղարկված են, և միայն Երևանի դիմաց է հպարտ գրված գեյթի համար, ամբողջ օդանավակայանում էլ մարդ չկա, իսկ քեզ դիմավորում են մուտքի մոտ, ամեն ինչ բացատրում... Ու էլի ենքան փոքր բաներ, որ պատկերացնում ես՝ ոնց ա ինչ-որ մեկն, իրա աշխատավայրում նստած, մտովի անցել ամբողջ քո ճանապարհը ու այդ ճանապարհին ամեն տեղ շարել հաճելի մանրուքներ, որ մի քիչ քիչ նեղվես...

Լուրջ, շատ դժվար ա հավատալ, որ մենք այսպես կարող ենք, բայց փաստերը ուրիշ բան են ասում... Պարզ ա, որ Հայաստան հասնելուց հետո ամեն ինչ չէր այդքան վարդագույն, բայց մյուս գույնի քանակը էնքան էր, որ վարդագույնին խառնելուց ստացվեց մանուշակագույն, այլ ոչ էն, ինչ միշտ է ստացվում, նենց որ մի հատ մեծ սեր էլ Ձեզ ու, իհարկե, ռեյսը իրականացնող ամբողջ անձնակազմին ու բոլոր խառը մասնագիտության մարդկանց, որոնք մեզ համար, չգիտեմ ինչու, համաձայնվել էին իրենց աշխատանքային օրը սարքել 20-ժամանոց (իսկ ինչքան հասկացա, դա ուղղակի բոլորն էին)։

Image may contain: nightImage may contain: people sitting and indoorImage may contain: outdoorImage may contain: one or more people and people standingImage may contain: one or more people, night and outdoor