Brent նավթի գինն ընկել է ավելի քան 10 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 30,43 դոլար


23:15 , 16 մարտ, 2020

Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում արագացրել է անկումը և հասել բարելի դիմաց 30,43 դոլարի նշագծին, ինչը 10,1 տոկոսով ցածր է նախորդ առևտրաշրջանի փակման մակարդակից: Դա հետևում է Երևանի ժամանակով 15:31-ի դրությամբ առևտրական հարթակի տվյալներից՝ տեղեկացնում է TASS-ը:

Երևանի ժամանակով 15:43-ին Brent մակնիշի նավթի արժեքը հասել է 30,3 դոլարի նշագծին (-10,5 տոկոս), իսկ WTI-ինը՝ 29,53 դոլարի նշագծին (-8 տոկոս):

Նավթի գների նվազման ֆոնին ռուբլին էժանանում է ԱՄՆ-ի դոլարի և եվրոյի նկատմամբ: Այսպես, դոլարի փոխարժեքը գտնվում էր 75,05 ռուբլու մակարդակի վրա (+3,4 տոկոս), իսկ եվրոյի փոխարժեքը հասնում էր 83,8 ռուբլու (+3,8 տոկոս):