Նկարիչները հաճախ կտավի վրա պատկերում են ոչ թե բնորդի արտաքինը, այլ նրա ներքին աշխարհը։ Հավանաբար այդ պատճառով է, որ իրականում այդ կանայք տարբերվում են կտավի վրա պատկերվածից։
Ժաննան դերասանուհի էր։ Հավանաբար նրա անունը ոչ ոք չէր իմանա, եթե չլիներ Օգյուստ Ռենուարը։ Իմպրեսիոնիստը չորս անգամ նկարել է Ժաննային։ Սակայն մի քանի պահպանված նկարների շնորհիվ կարող ենք տեսնել, որ նա շատ քիչ է նման իր իսկ դիմանկարին։
Ամեդեո Մոդիլիանիի քաղաքացիական կինը դարձել էր նրա գլխավոր բնորդուհին և մուսան։ Նկարչի ծանոթները կնոջը բնութագրում էին որպես նուրբ, ամաչկոտ, հանգիստ և նրբանկատ կին։ Հենց այդպիսին էլ Մոդիլիանին փորձել է պատկերել։
Գուստավ Կլիմտի այս նկարը հաճախ անվանում են «Ավստրալիական Մոնա Լիզա»։ Ադելի ամուսինը հարուստ արտադրող էր, որը Կլիմտից պատվիրել էր կնոջ դիմանկարը։ Շուտով կինը ոչ միայն բնորդուհի էր դառնալու, այլ նաև նրա սիրուհին։
Ավստրիայի կայսեր կինը՝ Ելիզավետա Բավարացին, համարվում է 19-րդ դարի ամենահայտնի կանանցից մեկը։ Նրա հայտնի դիմանկարի հեղինակը Ֆրանց Վինտերհալտերն է։
Յուսուպովների ընտանիքի ներկայացուցիչը Վալենտին Սերովի այս դիմանկարում 35 տարեկան է։ Դիմանկարը քննադատվել է թույլ կոմպոզիցիայի և Զինաիդայի ազատ դիրքի համար։ Ներկայումս այս նկարը հզոր ներքին ուժ է տալիս բոլոր արվեստասերներին։