Եվրամիությունը կարգելի օտարերկրացիների մուտքը


20:02 , 16 մարտ, 2020

Armenpress.am-ը գրում է․

Եվրոպական միությունը մոտ ժամանակներում պատրաստվում է արգելել օտարերկրացիների ճանապարհորդությունները միության սահմաններում` կորոնավիրուսի տարածումը սահմանափակելու համար: Բացառություն կարող են հանդիսանալ միայն անհետաձգելի դեպքերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sky news»-ին, այս մասին հայտնել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Սահմանափակումները կգործեն երեսուն օր: