Ինչո՞վ էին տանը զբաղվում մարդիկ 90-ականներին, երբ չկար լույս, սնունդ, բայց կար համախմբվածություն ու ջերմություն (Photo)


19:44 , 16 մարտ, 2020

Նախորդ դարի 90-ականները լավագույն ժամանակաշրջանը չէր մեր երկրի համար: Պատերազմ, ցուրտ ձմեռներ, էլեկտրաէներգիայի բացակայություն, նավթի ու հացի հերթեր, տալոններ․․․

Բայց այս ամենի մեջ քիչ, բայց լուսավոր կետեր կային, որոնք մինչ օրս ջերմ հիշողություններ են արթնացնում: Կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ից սահմանված արտակարգ դրությունը ստիպեց վերհիշել, թե ինչով էինք մենք զբաղվում 90-ականներին, երբ ընտանիքով հավավքում էինք այն սենյակում, որը ջեռուցվում էր և գտնում մեզ զբաղեցնելու տարատեսակ միջոցներ:

Դե էլ ինչ հետխորհրդային ընտանիքի, եթե տանը չկար բոլորին հայտնի լոտոն: Այն որպես կանոն խաղում էին ընտանիքի բոլոր ադամները՝ մեծից փոքր:

Գրեթե բոլորի տանը շախմատն այս տեսքն ուներ, անգամ տախտակն էր բոլորի մոտ նույնը: Բայց քանի որ դա խաղալը ժամանակատ էր, որպես կանոն այն ծառայում էր շաշկի խաղալու համար:

Դե իսկ օրիգինալ շաշկիի համար կային այսպիսի ստվարաթղթե տախտակներ, որը թեթև էր, հեշտ պահելու և տեղափոխելու համար: Ընտանիքի առնվազն 2 անդամ կզբաղվեր սրանով, չհաշված կողքից խորհուրդ տվողները:

Ամենսովորական ընտանիքին անգամ իր տանը շաշկիից և շախմատից զատ պարտադիր ունենում էր նաև դոմինո, որը ևս 90-ականների լամպի լույսի տակ ժամանակ սպանելու հիանալի միջոց էր:

Արդեն 90-ականների կեսերից, երբ քիչ թե շատ տեխնիկան ներխուժել էր մեր տներ, բայց երկիրը դեռ չէր կայունացել, թե մեծերի, թե մանուկների սիրելի խաղերից էր նաև թետրիսը:

Իսկ սա արդեն խորհրդային թետրիսն էր, որը այսօրվա խաղերից ոչ պակաս կլանող ու գրավիչ էր:

Ով չի ապրել 90-ականներում, չգիտի, թե ինչ բան էր, երբ ստիպված էիր զավթեր ողջ հեռուստացույցը, որպեսզի գոնե կես ժամ կարողանայիր վայելել հանրահայտ Դենդին կամ Սեգան:

Սա կոչվում էր «15», և մեկ հոգու համար հիանալի զբաղմունք էր:

 

Հայտնի ծովամարտը, կամ նույն ինքը Морской бой հարմար էր խաղալ ամենուր: Ընդամենը թղթի 2 կտոր և ահեղ մենամարտը սկսված էր:

Դե իսկ սեղանի այս ֆուտբոլը սիրում էին բոլոր տղաները, ու հոգ չէր, որ դրա օրիգինալ գնդակը վաղուց կորել էր, այն հնարավոր է լինում փոխարինել շրջանաձև ցանկացած գնդով:

 

Հիմա արդեն մարդիկ ունեն բազմաթիվ զբաղմունքներ, որոնցով կարող են լցնել իրենց օրը: 90-ականներին դրանք սահմանափակ էին ու որպես կանոն համախմբում էին ընտանիքի ողջ անդամներին: 90-ականներին չկար էլեկտարէներգիա, չկար նորմալ սնունդ, բայց կար համախմբվածություն ու ջերմություն: Այսօրվա սերունդը ոչնչից զրկված չէ․ ուտելիքը լի է, հոսանքն ու գազը միշտ կա, մնում է միայն գտնել հետաքրքիր գիրք, խաղ կամ զբաղմունք և հագեցնել օրը: Իսկ ավելի լավ կլինի, որ գտնեք տան հին լոտոն, սրբեք փոշին ու ընտանիքի բոլոր անդամներով փորձեք ձեր բախտը: