Կան դեպքեր, երբ մի ռագատկի դեմ պիտի ատոմային զենք կիրառես, սա էդ դեպքն է․ սա առողջապահական ճգնաժամ չէ, սա տնտեսական ճգնաժամ է


15:57 , 16 մարտ, 2020

Իտալիայի հակաճգնաժամային կառավարման խումբը խորհուրդ է տվել կառավարությանը հրաժարվել 80 տարեկանից բարձր քաղաքացիներին բուժօգնություն տրամադրելուց, քանի որ առողջապահական համակարգն այլևս բավարար չէ բոլորի համար: Ըստ էության, մարդիկ հաշվել են, սթափ գնահատել են ու շատ դաժան, բայց տրամաբանական խորհուրդ են տվել կառավարությանը՝ ծերերին թողնել, որ մահանան, որ երիտասարդներին փրկեն: Էս՝ որ հասկանաք` ինչ է լինում, երբ պետությունը ճիշտ չի գնահատում ռիսկերն ու չի կարողանում պատշաճ արձագանքել մարտահրավերներին: Իտալիան, իհարկե, համարվում է Եվրոպայի ամենաբառադի երկրներից մեկը, բայց մեզ հետ համեմատ իրենք, մեկ ա, գերմանացի են...

Էս անտերը մաթեմատիկա է, վիճակագրություն ու հավանականություն: Եթե կա հավանականություն, ու վիրուսի տարածման արդյունքում դու կարող ա ստիպված լինես ծերերին թողնես մահանալու, ապա պետք է ամեն ինչ անել, որ այդ հավանականությունը չլինի: Կրկնեմ՝ եթե այս սարսափելի իրողության հավանականությունը 0,1% է, ապա պետք է ձեռնարկել 100%-ոց միջոցներ, որ դա չլինի` քաջ գիտակցելով, որ կա 99,9% հավանականություն, որ դա չի լինի, մինչդեռ մեր դեպքում սարսափելի հետևանքների հավանականությունը 0,1% չէ, այլ շատ ավելի բարձր է: Մեր դեպքում Էջմիածնի քաղաքապետի մայրը նույն քաղաքի ինֆեկցիոն բաժնի պետն էր ու երբ որ իմացել է, որ իր քաղաքում կա Իտալիայից ժամանած թոքաբորբով մարդ, չի զանգել Սպեցնազ ու ասել՝ բերեք դրան մոտս: Ու էս հանցավոր անփութությունը քողարկելու համար հիմա թիրախավորում են էդ թոքաբորբով կնոջը: Իսկ անփութությունը հետևանք է նրա, որ առողջապահության նախարարի ու երկրի ղեկավարի շուրթերից հնչել են իրականությունն ու վիճակագրությունն աղավաղող ելույթներ:

Կոպիտ ասած` կան դեպքեր, երբ մի ռագատկի դեմ պիտի ատոմային զենք կիրառես: Սա էդ դեպքն է: Ու էլի եմ ասում` սա դեռ սկիզբն է, որովհետև սա առողջապահական ճգնաժամ չէ, սա տնտեսական ճգնաժամ է:

Հ.Գ. Պրիդուրոկ, գնա մի հատ գեներալ գնդապետի կիտել ճարի, հագի վրեդ, թող դուխդ տեղը գա, ու արտակարգ դրություն մտցրու: