Լավատեսության որևէ հիմք չկա, որ Վերաքննիչ դատարանը Արտակ Նազարյանի գործի նկատմամբ այլ մոտեցում կորդեգրի. փաստաբան


18:12 , 15 հուլիս, 2013

Արտակ Նազարյան, վերաքննիչ դատարան, լավատեսություն, Mardik.am-ի հետ զրույցում սպանված լեյտենանտ 31-ամյա Արտակ Նազարյանի իրավահաջորդների շահերի պաշտպան  Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ   Արտակ Նազարյանի գործն այս պահին գտնվում է Վերաքննիչ դատարանում: Առաջին  դատական նիստը տեղի կունենա  հուլիսի 15-ին:

Ինչ վերաբերում  է ՄԻԵԴ դիմելուն, պրն  Շուշանյանի խոսքով`  իրենք այդ կառույց կարող են դիմել  Հայաստանի իրավական ատյանները  սպառելուց հետո միայն:  «Եթե Վերաքննիչ դատարանը և´ մեր, և´ ամբաստանյալների  բողոքները  չբավարարի, դատավճիռը թողնվի անփոփոխ,  կդիմենք Վճռաբեկ դատարան, իսկ եթե այնտեղ էլ  արդյունքի չհասնենք,  կդիմենք ՄԻԵԴ»,- տեղեկացրեց  փաստաբանը` հավելելով, որ  մինչ այսօր էլ  ամբաստանյալները  հայտարարում են, որ իրենք կապ  չունեն  Արտակ Նազարյանի ինքնասպանության   հետ:

Արդյոք Վերաքննիչ դատարանում տուժող կողմը կհասնի հաջողության: «Ցավոք,  լավատեսության հիմքեր չկան, որ գործի մեջ բեկում կլինի: Էն խայտառակ խախտումները, որոնք թույլ տվեց առաջին ատյանի դատարանը, լավատեսություն չեն ներշնչում, որ Վերաքննիչ դատարանը Արտակ Նազարյանի գործի նկատմամբ այլ մոտեցում կորդեգրի»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը: