Ինքնահրկիզման փորձ՝ կառավարության շենքի մոտ (Video)


12:47 , 16 մարտ, 2020

a1plus.am-ը գրում է․

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ արտակարգ դեպք տեղի ունեցավ։ Մի քաղաքացի շշով  բենզինը լցրեց իր վրա, այդ թվում՝ բերանի մեջ։

Ոստիկանության ծառայողները օգնություն ցուցաբերեցին քաղաքացուն, այնուհետեւ տեղափոխեցին ոստիկանության կենտրոնի բաժին։

Հարցին, թե ինչո՞ւ նման քայլի դիմեց, քաղաքացին ասաց, որ իրավական համակարգում ճիշտ չեն աշխատում։

«Հրապարակային սակարկությունով գույքս ուզում են վաճառել»,- նկատեց նա։