Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար


10:47 , 16 մարտ, 2020
Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ձյան տեսքով տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն: