Xiaomi-ն ներկայացրել է բյուջետային Note 9 Pro Max-ը


02:48 , 16 մարտ, 2020

Xiaomi չինական ընկերությունն անցկացրել է Note 9 Pro եւ Note 9 Pro Max նոր սմարթֆոնների առցանց-շնորհանդեսը: Այդ մասին հայտնել է 3Dnews պորտալը։ Նշվում է, որ մոդելը հասանելի կլինի Aurora Blue (կապույտ), Glacier White (սպիտակ) եւ Interstellar Black (սեւ) գունային տարբերակներով:

Սմարթֆոնը հանդերձված է 6,67-դյույմանոց դիսփլեյով, որը պաշտպանված է Corning Gorilla Glass 5 ամուր ապակիով: Էկրանի վերին մասում տեղակայված է 32-մեգապիքսելանոց ճակատային խցիկը: Հիմնական խցիկն ստացել է չորս օբյեկտիվ 64, 8, 5 եւ 2 մեգապիքսել լուծաչափերով: Մոդելը հանդերձել են Snapdragon 720G պրոցեսորով, որը միավորում է մինչեւ 2,3 գիգահերց տակտային հաճախությամբ ութ Kryo 465 միջուկները եւ Adreno 618 գրաֆիկական արագացուցիչը:

Սմարթֆոնի գներն սկսվում են 200 դոլարից: Note 9 Pro մոդելը կունենա նման բնութագրեր, բայց 64-մեգապիքսել օբյեկտիվի փոխարեն դրանում օգտագործած է 48-մեգապիքսելանոց տվիչ, իսկ ֆրոնտալ խցիկի լուծաչափը կկազմի 16 մեգապիքսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: