Ախտահանման աշխատանքներ են տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում. Հայկ Մարության (Photo)


21:22 , 15 մարտ, 2020

Այսօր իմ հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում:

Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել Երևան համայնքը:

Հիշեցնեմ, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։

Մանրամասները՝ այստեղ։