Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կորոնավիրուսի տարածման հիմնական մեղավոր նշանակելու օպերացիան տապալեցին. հիմա էլ Եկեղեցու դեմ են կենտրոնացել


20:38 , 15 մարտ, 2020

Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին կորոնավիրուսի տարածման հիմնական մեղավոր նշանակելու օպերացիան իշխանական սազանդարները բարեհաջող տապալեցին փաստորեն: Չստացվեց, չկարողացան:

Էջմիածնեցի էն տիկնոջն էլ մենք հանեցինք «կրակի» տակից: Ու, թվում էր, թե մեղավոր նշանակելու իշխանությունների երկու անհաջող փորձը պիտի որ դաս լիներ իրենց համար, բայց չէ. մարդիկ նախանձելի համառությամբ մեղավոր ու ատելության թիրախ են փնտրում: Հիմա էլ Եկեղեցու դեմ են կենտրոնացել անամոթները: