Ինչպես են երեխաներին կարանտին տեղափոխում. Hraparak.am (Video)


14:04 , 15 մարտ, 2020

Hraparak.am-ը գրում է․

Կորոնավիրուսի վտանգը մտավ նաև դպրոց։ Հնարավոր վարակը հասավ Էջմիածնի 4֊րդ դպրոց, որտեղ աշխատում է հանրահայտ նշանդրեքին մասնակցած`դպրոցի բուժքույր Արևիկ Հովհաննիսյանը։ Այս դպրոցում են սովորում նաև վիրուսակիր ընտանիքի բարեկամների երեխաներ, որոնք ևս ներկա են եղել նշանդրեքին։ Դպրոցի 3֊րդ դասարանցիները, որոնք 3-4 օր սերտ շփում են ունեցել իրենց համադասարանցու հետ, այսօր ծնողների հետ մեկուսացվեցին։ Ոստիկանների ուղեկցությամբ այսօր նրանց տեղափոխեցին Ծաղկաձոր, փոքրիկների նկատմամբ 14 օր կարանտին ռեժիմ կսահմանվի։

Հ․Գ․ Տեսանյութը և հոդվածը Hraparak.am-ինն է, խնդրում ենք այն չգողանալ, այլ լրատվամիջոցներով չտարածել, իսկ տարածելու բուռն ցանկության դեպքում գոնե զգուշացնել, ստանալ մեր համաձայնությունը։