Ախտահանվեցին նաև մետրոյի բոլոր վագոնները. այս աշխատանքները կիրականացվեն առնվազն մինչև մարտի 23-ը. Երևանի քաղաքապետարան (Photo)


07:38 , 15 մարտ, 2020

Tert.am գրում է․

Կեսգիշերն անց ախտահանվեցին նաև մետրոյի բոլոր վագոնները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը:

«Այս աշխատանքները կիրականացվեն ամեն օր՝ առնվազն մինչև մարտի 23-ը։ Մինչ այդ արդեն ախտահանվել էին ավտոբուսներն ու տրոլեյբուսները»,- գրված է հայտարարությունում։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրասպորտը:

Նշվում է, որ ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ՝ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն: