Վարակի դեպքերը թաքցնելով կնքում եք ձեր վերջնական դատավճիռը, պրն. Փաշինյան...


21:08 , 14 մարտ, 2020

Ընկերներ ջան, խնդրում եմ հնարավորինս զգույշ եղեք: Մեր կառավարությունը` Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում է խաբել ժողովրդին և թաքցնել փաստական հանգամանքները: Մասնավորապես, քչերին է հայտնի, որ էջմիածնեցի այդ անուղեղ կինը ոչ միայն հարսանիքի է մասնակցել, այլև ևս 2 զանգվածային միջոցառման` հոգեհանգստի արարողության և նշանդրեքի... Մեզ Փաշինյանը ներկայացնում է միայն դեպքերի մի մասը: Եվ այդ քիչ տեղեկատվությունն էլ արդեն հերիք էր, որպեսզի այսօր արդեն 18 վարակի դեպք ունենանք ֆիքսված: Իսկ դուք պատկերացնու՞մ եք, թե իրականում որքան շատ են վարակվածները, որոնց մասին մենք պարզապես չգիտենք!!! Իսկ ինչու՞ չգիտենք: Որովհետև տգետների իշխանությունը քիչ ծախս անելու համար լռում է ու շարունակում խաբել բոլորիս:

Դատեք ինքներդ: Առողջ եղեք և զգոն: