Գիտնականը նշել է, թե մոտավորապես երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը


22:45 , 14 մարտ, 2020

Covid-19 կորոնավիրուսի համաճարակն աշխարհում կարող է կայունանալ հունիս-հուլիս ամիսներին: Նման կարծիք ունի Հիմնային և տրանսլյացիոն բժշկության ռուսական հետազոտական կենտրոնի փորձարարական մեդելավորման և ինֆեկցիոն հիվանդությունների բաժնի վարիչ Ալեքսանդր Շեստոպալովը:

«Կարելի է կանխատեսել, որ կորոնավիրուսի տարածումը կհանդարտվի հունիս-հուլիս ամիսներին: Չինաստանում պիկն անցել է դեռևս փետրվարի 2-ին», - ասում է գիտնականը:  

Ըստ Շեստոպալովի՝ կորոնավիրուսը 10-15 անգամ պակաս պաթոգեն է, քան 2002-2003 թթ. SARS վիրուսը և 2012-2015 թթ. մերձարևելյան շնչառական սինդրոմը, որոնք ևս համաճարակներ են առաջացրել:

«Այժմ բավականին բարձրացել է ախտորոշման որակը, հետևաբար վիրուսն ավելի արագ են հայտնաբերում: Կիրառվող միջոցները բավարար են համաճարակը հաղթահարելու համար», - կարծում է մասնագետը:

Հաշվի առնելով, որ նույն քանակությամբ մարդիկ են ամեն օր մահանում տուբերկուլյոզից և ավելի շատ մարդ՝ գրիպից, Շեստոպլովն այնքան էլ չի անհանգստանում կորոնավիրուսից և գտնում է, որ այն շուտով կհաղթահարվի: