Աֆրիկայի ամենախոշոր շուկան. ինչ են վաճառում այնտեղ և ովքեր են վաճառականները


22:00 , 14 մարտ, 2020

Ադիս Աբեբան ոչ միայն «Աֆրիկայի մայրաքաղաքն» է և «աֆրիկյան Փարիզը», այլև հսկայական շուկա: Այն ամենախոշորն է ողջ Աֆրիկայի տարածքում:

Շուկան կոչվում է Մերկատո: Այն կարծես ամբողջական քաղաք լինի քաղաքի մեջ, որը տասնյակ թաղամասներ ու մի քանի քկմ տարածք է զբաղեցնում:

Շուկայում աշխատում է ավելի քան 10,000 մարդ: Այստեղ վաճառում են ամեն ինչ՝ ուտելիքից սկսած մինչև զարդեր, կտորից մինչև վերամշակման ենթակա աղբ: Վաճառականները, մեծ մասամբ, մահմեդականներ են:

Սակայն Մերկատոյում առավել քան զգույշ է պետք լինել: Այստեղ անգամ մեքենայից իջնելն է վտանգավոր, քանի որ աշխարհում ուրիշ ոչ մի տեղ այսչափ գրպանահատներ չկան:

Սակայն հետաքրքիր է այն, որ շուկայում չկա գրքի ոչ մի խանութ, մինչդեռ Եթովպիայի մայրաքաղաքում՝ շուկայից դուրս, նման խանութի կհանդիպեք յուրաքանչյուր քայլի: Հիմնականում մայրաքաղաքում վաճառվում է կրոոնական գրականություն: Գրքեր կան անգամ կույրերի համար: Փողոցներում հաճախ կտեսնեք գիրք ընթերցող կույր վաճառականների: