Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ


15:53 , 14 մարտ, 2020

ՀՀ ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և  պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:

«Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, և մեծաքանակ  գնումներ կատարելու անհրաժեշտություն  չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»,- ասված է հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: