Հիվանդի հանդեպ այսպիսի արշավը նպաստում է նրան, որ մնացած պոտենցիալ հիվանդները վախենան բարձրաձայնել իրենց առողջական խնդիրների մասին


15:12 , 14 մարտ, 2020

Վարչապետ Փաշինյանի ու նիկոլալեզ շրջանակների կողմից վիրուսակիր էջմիածնեցի կնոջ թիրախավորումը կամաց-կամաց նմանվում է նախկին իշխանություններին մերժելու իրենց մարտավարությանը։ Նոր «թշնամի» են գտել, ինքնահաստատվում են առանց հասկանալու, որ.

- Նիկոլ Փաշինյանն ինքն էր սկզբից «դուխ» տալիս Թունյանի հարևան պողոսներին՝ ասելով, թե կորոնավիրուսը սովորական հարբուխի պես մի բան է,

- Թերացումն առաջին հերթին հանրային առողջության պահպանման պետական ինստիտուտների առաջին օղակում էր,

- Հիվանդի հանդեպ այսպիսի արշավ իրականացնելով նպաստում են, որ մնացած պոտենցիալ հիվանդները վախենան բարձրաձայնել իրենց կասկածների ու առողջական խնդիրների մասին,

- Պատասխանատուն ոչ թե իրենց իսկ «արխային քցելու» ճառերի հետևանքով «արխայնացած» բնակիչներն են, այլ հենց իրենք՝ իշխանությունները։

Ու էլի նման շատ բաներ։ Էլ չեմ ասում, որ այդ կնոջը մեկուսացրել են ու հետևից ինչ ասես, խոսում են։ Բա որ պարզվի, թե սխալ դիագնոզ են տվել պոլիկլինիկայում կամ ուրիշ նման բան, ի՞նչ են անելու։ Կամ էլ թե հիմա մեղավոր փնտրելու ժամանա՞կն է։

Փախել, թաքնվել են թերակղզում, էնտեղից ստյոպիկ և ուրիշ նիկոլալեզների են քսի տալիս մարդկանց վրա։