Մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը


14:33 , 14 մարտ, 2020

c, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:

Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: