Որո՞նք են աշխարհի ամենաթանկարժեք կենդանիները. մարդիկ նրանց գնելիս միլիոններ են վատնում


18:30 , 14 մարտ, 2020

Ընտանի կենդանիներին պահում են նրանց սեր ու հոգատարություն տալու համար: Սակայն այժմ դրանք նաև հարստության և դիրքի խորհրդանիշ են, քանի որ որոշ մարդիկ պատրաստ են անհավանական գումարներ վատնել՝ յուրահատուկ և հազվագյուտ կենդանիներ ձեռք բերելու համար: Ահա թե որոնք են աշխարհի ամենաթանկարժեք ընտանի կենդանիները:

Տուկան

Այս վառ արևադարձային թռչունը ամենահայտնիներից մեկն է աշխարհում՝ շնորհիվ իր յուրօրինակ, մեծ կտուցի և առանձնահատուկ արտաքին տեսքի: Բոլոր ժամանակներում այս կենդանիները թանկարժեք են եղել: Նրանց որսացել ու շարունակում են որսալ տարբեր նպատակներով՝ որպես տնային կենդանի պահելու, փետուրները որպես զարդարանք օգտագործելու և անգամ որպես սնունդ օգտագործելու համար:

Մի տուկանի արժեքը մոտավորապես 10 հազար դոլար է: Իսկ որոշ երկրներում անգամ օրենք գոյություն ունի. նա, ով կգտնի տուկանի բույն, իրավունք կստանա վաճառելու դրանում գտնվող բոլոր թռչուններին:

Արքայական պիթոն

Սրանք յուրահատուկ օձեր են, որոնք դեղնավուն գույն ունեն, իսկ ծննդյան պահին ալբինոսներ են։ Կյանքի ընթացում նրանց օրգանիզմը մելանին է արտադրում և փոխում մաշկի գույնը: Մաշկի վրա հնարավոր է երբեմն նկատել նաև ոսկեգույն, մոխրագույն կամ մանուշակագույն երանգներ: Լեզուները վարդագույն են, իսկ աչքերը՝ ռուբինագույն։ Նման պիթոններն արժենում են մինչև 40 հազար դոլար։

Բզեզ-եղնիկ

Զարմանալի և անհավատալի է, սակայն այս բզեզի գինը կարող է հասնել մինչև 89 հազար դոլարի։

Բզեզ-եղնիկներին վաճառում են աճուրդների ժամանակ։ Նրանց կարելի է տարբերակել կարմիր ու արյունանման եղջյուրներով, որոնք աճում են մուգ սև գլխից: Բզեզի միջին չափը 2-5 դյույմ է։

Արաբական ձի

Զտարյուն արաբական ձին զարմանալի կենդանի է։ Նրանք ունեն երկար, կոր պարանոց, կարճ մեջք։ Այս գեղեցիկ կենդանիների մարմինը համաչափ և բալանսավորված է:

Նրանք պարզապես արտացոլում են ինտելեկտ, խիզախություն և արդարացիորեն համարվում են ամենաթանկարժեք կենդանիներից մեկն աշխարհում։ Մի արաբական ձին կարող է արժենալ մինչև 100 հազար դոլար։

Շոտլանդական գառ

Այս գառնուկը 2009 թ. աճուրդի ժամանակ վաճառվել է 300 հազար դոլարով և կատարյալ է համարվել: Նրան իդեալական եղանակով մեծացրել են, ապա «դաստիարակել» այդպիսի ևս 1000 իդեալական գառների: