ՅՈւՆԵՍԿՕ-ն հաշվել է, թե քանի երեխա դպրոց չի հաճախում COVID-19-ի պատճառով


04:42 , 14 մարտ, 2020

COVID-19 կորոնավիրուսից պաշտպանվելու կարանտինային միջոցառումների պատճառով ամբողջ աշխարհում գրեթե 370 մլն աշակերտներ չեն հաճախում դպրոց: Այդ մասին ասված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որում հղում է արված ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութերին։

Նյութերում նշում է, որ դեռ մի ամիս էլ չկա՝ Չինաստանը միակ երկիրն էր, որը թույլատրեց դպրոցների փակումը: Այն ժամանակվանից նման միջոցի է դիմել 29 երկիր, հաղորդել է «Ինտեֆաքս»-ը: