23:32 , 13 մարտ, 2020Քանզի գարնան գալստյան հետ տարօրինակ ակտիվություն նկատվեց նաև մեզ արդեն քաջ ծանոթ «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ֊ի կողմից, մենք՝ այդ վաշխառու կազմակերպությունից տուժածներս, մեր պարտքը համարեցինք ևս մեկ անգամ ակցիա իրականացնել Կառավարության շենքի դիմաց՝ հիշեցնելով մեր հայրենակիցներին և Կառավարության անդամներին, թե ինչով է իրականում զբաղված այդ ՈՒՎԿ֊ն ։
Բազմիցս ներկայացնելով հստակ ապացույցներ առ այն , որ ոմն Ս. Բ. Կ. (Ա. Արզումանյան) իր «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ֊ի միջոցով ՀՀ քաղաքացիներից ապօրինաբար խլում է խոշոր գումարներ, անշարժ և շարժական գույք, կնքում է ստրկացուցիչ պայմանագրեր և նենգաբար կողոպտում է մեր հայրենակիցներին (այդ թվում նաև իմ ընտանիքին), գույքի գրավադրման դեպքում առաջարկում է կատարել անվանափոխություն (ամենայն հավանականությամբ հարկերից խուսափելու շատ լավ տարբերակ է), կարճաժամկետ պայմանագրերում ապօրինաբար ներառում է նաև ինդեքսացիա ՝ մենք առ այսօր հույս ունենք , որ վերջապես տեսնելու ենք արդար դատավճիռ ։