16:19 , 15 հուլիս, 2013
Isport.am-ը գրում է.
Դորտմունդի "Բորուսիայի" հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նշել է, որ շատ է ցանկանում մաքսիմալ արդյունքի հասնել: «Ցանկանում եմ նոր մրցաշրջանում նոր որևէ տիտղոս նվաճել»,-նշել է ֆուտբոլիստը: Անդրադառնալով Մխիթարյանին՝ Օբամեյանգը նշել է. «Մխիթարյանը խաղային շատ բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է:
Երբ թիմում այդքան համաշխարհային կարգի ֆուտբոլիստներ կան, հարմարվելու հետ կապված խնդիրներ չեն առաջանում»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը: