«Ֆորսաժ»-ի նոր մասի պրեմիերան հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով


01:01 , 14 մարտ, 2020

Shantews.am-ը գրում է․

Ի սկզբանե պլանավորվել էր, որ մրցարշավորդ Դոմինիկ Տորետտոյի և նրա ընկերների մասին ֆիլմը էկրան է բարձրանալու այս տարվա մայիսի 22-ին:

Universal Pictures ընկերությունը «Ֆորսաժ 9» ֆիլմի պրեմիերան COVID-19 կորոնավիրուսի պատճառով հետաձգել է մոտ 1 տարով: Այս մասին նախօրեին հաղորդել է CNBC հեռուստաընկերությունը: Առաջնախաղը տեղափոխել են 2021-ի ապրիլի 2-ին:

«Ֆիլմի երկրպագուները չեն կարող այն դիտել մայիսի 22-ին… Այսպիսի որոշում է կայացվել՝ ելնելով բոլորի անվտանգության նկատառումներից»,- ասվում է ֆիլմի ինստագրամյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Նշվում է, որ սա արդեն չորրորդ հոլիվուդյան ֆիլմն է, որի առաջնախաղը ստիպված են եղել հետաձգել նույն պատճառով: Ավելի վաղ հայտարարվել է «Փիթեր ճագար 2», Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի, «Մեռնելու ժամանակը չէ» և «Խաղաղ վայր 2» ֆիլմերի պրեմիերաները հետաձգելու մասին: