15:49 , 15 հուլիս, 2013Times.am-ը գրում է.
Դերասան եւ սեփական ներկայացումների բեմադրիչ Վարդան Պետրոսյանի հերթական ներկայացումն իրեն երկար սպասել չտվեց: Յուրաքանչյուր տարի ամենաշոգ ամիսներին Պետրոսյանը հանդիսատեսի դատին է ներկայացնում իր նոր աշխատանքը: Հուլիսի 15-ին հրավիրված ասուլիսում Պետրոսյանը նշեց, որ այս անգամ հերթը «Ամեն երկուշաբթի» ներկայացմանն է, որը հուլիսի 29-ից կլինի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում: «Երկուշաբթին շատ լավ օր է եւ նոր բան սկսելու առաջին օրն է, ասենք երբեւէ չի լինում, որ ինչ-որ մեկը խմելը կամ ծխելը շաբաթ-կիրակի «թարգի», կանայք սկսում են դիետա պահել նույնպես երկուշաբթի, եւ անհասկանալի է, թե ինչու մենք չենք սիրում այդ օրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ իր նոր ներկայացման գաղափարը պարզաբանելով նշեց Պետրոսյանը:
«Ամեն երկուշաբթին» երաժշտական հանգիստ ներկայացում է, որտեղ ինքը զրույց է ծավալում հանրությանը հուզող տարբեր հարցերի շուրջ: «Շատ երկար եմ մտածել, թե ինչ խաղամ, հասկանալու համար, թե ես ինքս, որպես հանդիսատես ինչ եմ ցանկանում տեսնել»,- ասաց դերասանը: Նա նշեց, որ պատրաստվում է խաղալ այս ներկայացումը մինչ տարեվերջ: «Ամեն երկուշաբթի» ներկայացման առանձնահակություններից մեկն էլ այն է լինելու, որ համաձայն մտահղացման Պետրոսյանը կարող է այս կամ այն հատվածը փոփոխել եւ նորովի ներկայացնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ