Կադաստրի Կոմիտեում կորոնավիրուսի կասկածանքով մա՞րդ է մեկուսացվել


18:13 , 13 մարտ, 2020

Armdaily.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, Հայաստանում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է գրանցվել։

ArmDaily.am-ը ահազանգ էր ստացել, որ Կադաստրի Կոմիտեի Արաբկիրի մասնաճյուղի գրանցման բաժնի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել է։ 

Լուրը փորձեցինք ճշտել կոմիտեի լրատվության բաժնից։ Մեզ հետ զրույցում կոմիտեից հերքեցին լուրը, ասելով որ Կադաստրի կոմիտեի և ոչ մի մասնաճյուղում նման դեպք չի գրանցվել։

Առողջապահության նապարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանն էլ ասաց, որ  մեկուսացումներ  կարող են պարբերաբար լինել, դա այս պահին նորմալ գործընթաց է։