Կորոնավիրուսի մասին տեղեկություն ստանալու վստահելի կայքերը


17:14 , 13 մարտ, 2020

Armenpress.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ լայն տարածում են գտնում նաև բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք ներկայանալով որպես պաշտոնական աղբյուր, կեղծ տեղեկություններ են տարածում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է պաշտոնական այն աղբյուրները, որտեղից կարելի է ստանալ ստուգված և ճշգրիտ տեղեկություն վիրուսի մասին։

  1. Առողջապահական համաշխարհային կազմակերպություն who.int
  2.  Ջոն Հոփքինսի համալսարանի ստեղծած հարթակը՝ coronavirus.jhu.edu և worldometers.info
  3. ՀՀ Առողջապահության նախարարություն moh.am
  4. ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ստեղծած հարթակը՝ ncdc.am
  5. Կորոնավիրուսի մասին Հայաստանում տարածվող ապատեղեկատվությունների մասին հերքումները կարող եք գտնել Տեղեկատվության ստուգման կենտրոնի (Infocheck.am) COVID-19 բաժնում։

 

Պաշտոնական տեղեկատվություն կարելի է ստանալ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքյան էջերից։