Սիրուշոն աշխարհահռչակ պրոդյուսեր RedOne-ի հետ համատեղ նոր երգի տեսահոլովակ է նկարահանել Դուբայում (Photo, Video)


16:36 , 13 մարտ, 2020

Վերջին 3 օրերի ընթացքում Սիրուշոն աշխատանքային այցով Էմիրություններում էր, որտեղ հասցրել է նկարահանել աշխարհահռչակ պրոդյուսեր RedOne-ի հետ համատեղ նոր երգի տեսահոլովակը: Պրոյեկտին անդրադարձել են Դուբայի մի շարք խոշոր հեռուստաալիքներ և հաղորդումներ, ինչպիսիք են Dubai TV, The Insider, Entertainment Tonight և այլ հեռուստահաղորդումներ: