Ամերիաբանկը որոշում է կայացրել երկու ամսով հետաձգել ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկերի մարումները


15:53 , 13 մարտ, 2020

Սիրելի հաճախորդներ,

Մենք հոգ ենք տանում ձեր առողջության մասին: 

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից` Ամերիաբանկը որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին 2 ամիս ժամկետով «վարկային արձակուրդ» տրամադրել: Ֆիզիկական անձ և անհատ ձեռնակատեր հանդիսացող բոլոր անձինք մինչև մայիսի 13-ը ներառյալ նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե՛ մայր գումարները, թե՛ հաշվեգրված տոկոսները) կարող են չանել առանց որևէ բացասական հետևանքի:

Վարկերի տոկոսադրույքները կվերահաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի: