Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք․ վարակված է ընդհանուր 8 մարդ


15:36 , 13 մարտ, 2020
Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երկու դեպքերն էլ մեկուսացված անձանց շրջանակից են, որոնք մեկուսացվել էին Էջմիածնի հաստատված պացիենտի հետ շփում ունենալուց հետո: Նրանք ևս տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այս պահին գանգատներ չունեն: Նրանց ընտանիքները մեկուսացված են, պարզվում է՝ այլ մեկուսացման կարիք ունեցող անձինք կան, թե ոչ»,- ասաց նա՝ նշելով, թե նրանք իրենց լավ են զգում:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք, իսկ 88 անձ մեկուսացված է։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ, կորոնավիրուսով պայմանավորված, բոլոր ուսհաստատություններում դասերը կհետաձգվեն մինչև մարտի 23-ը։