«Կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին»․ 2 ամիս Չինաստանում կարանտինի մեջ եղած հայուհին կիսվում է ինֆորմացիայով


11:09 , 13 մարտ, 2020

Հ.Գ. Լավ երկար ա ստացվել, ով ուզում ա կարդալ, հարմար տեղավորվեք:

Ուրեմն՝ հունվարի 21-ի վաղ առավոտյան չինացի ընկերներիցս մեկը ինձ գրեց, որ երկրում լուրջ համաճարակային վիճակ ա, տնից դուրս չգանք, զգոն լինենք։ Առաջին մի քանի օրը սարսափելի պանիկա էր մոտս, որովհետև Սոֆիս նախորդ գիշերվանից ջերմում էր։ Հիվանդանոցում աշխատող մեր մյուս ընկերն ասաց` հանկարծ չբերեք հիվանդանոց երեխուն, լիքը մարդ կա՝ բոլորը հիվանդ։ Մի խոսքով՝ էլ չպատմեմ, թե ինչ ապրումներ ու վախեր ենք ունեցել մոտ մի շաբաթ, մինչև ձագս առողջացավ (ատամիկ էր հանում): Ու մենք որոշեցինք համընդհանուր կարանտինի մեջ ինքնամեկուսանալ տանը։ Արդեն մոտ 2 ամիս բացարձակ տնից դուրս չենք եկել երեխեքն ու ես, Հայկն էլ՝ շաբաթը մի քանի անգամ` սնունդ առնելու, ու տուն անմիջապես: Հա, անտանելի դժվար էր, անտանելի հոգնեցնող թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, ու օրական տասնյակ մեսիջներին, թե ոնց ենք դիմանում, միակ պատասխանս էր` դրական ենք տրամադրված, պանիկայի մեջ չենք, անում ենք էն ամենը, ինչ մեզ հրահանգվում ա մասնագետների կողմից ու վերջ։

Ընկերներ, սիրելիներ, հարգելիներս, ծանոթներ, անծանոթներ, մի խոսքով`ժողովուրդ ջա՜ն, միակ բանը, որ էսօր կփրկի Հայաստանը, ամեն անհատի կողմից սեփական էգոյին զուգահեռ սոցիալական պատասխանատվության մակարդակը բարձր պահելն ա։ Ի՞նչ ա նշանակում կարանտինի երկրից գալ, ունենալ բոլոր ախտանշանները, չգնալ բժշկի՝ ասելով․ «Հո տղուս նշանդրեքը հարամ չե՞մ անելու»։ Կատարյալ էգոիզմ ու անգրագիտություն տվյալ կնոջ կողմից, ինչը, Աստված չանի, բայց կարա դառնա ՀՀ-ում համաճարակի սկիզբ...

Հիմա ստորև կետ առ կետ գրում եմ ողջ ինֆորմացիան, որ հավաքել եմ վիրուսի մասին էս երկու ամսվա ընթացքում, իրազեկվածությունը հազարապատիկ ավելի ուժեղ զենք ա, քան բժշկական դիմակը:

Եվ այսպես.

Հուսով եմ՝ օգտակար էր գրառումս: Ապրեք համերաշխ, ժպտացեք ապատեղեկատվությանը, իսկ ինքներդ զինվեք ճշմարիտ ինֆորմացիայով ու դրական, չէ, գերդրական տրամադրվածությամբ` չթուլացնելով զգոնությունը եւ հիշելով սեփական պատասխանատվության մասին` որպես հասարակության մասնիկ:

#ԱռողջությունԲոլորիս